Բարձրացնում եք ձեր նշաձողն այնպիսի հարցեր տալու, որոնք ինձ մոտ միայն ժպիտ են առաջացնում․ Կոնջորյանը հեգնեց
copy image url

Բարձրացնում եք ձեր նշաձողն այնպիսի հարցեր տալու, որոնք ինձ մոտ միայն ժպիտ են առաջացնում․ Կոնջորյանը հեգնեց

Ներքին 2 տարի առաջ - 20:19 16-06-2022
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հարց ուղղվեց, թե արդյոք մտավախություն ունեցել են, որ օրերից մի օր Արթուր Դավթյանը կարող է Փաշինյանին ձերբակալելու որոշում կայացնել, և նաև այս հարցով ապահովագրվելու համար են ավելի վստահելի մարդու նշանակում այս պաշտոնում, որովհետև հիմա շատ են հաղորդումները Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ։

Կոնջորյանը պատասխանեց․ «Դուք գնալով ավելի եք բարձրացնում ձեր նշաձողն այնպիսի հարցեր տալու, որոնք ինձ մոտ միայն ժպիտ են առաջացնում»։

Ամենից շատ դիտված