Ամերիկացի գիտնականները վերջերս իրականացրած հետազոտության արդյունքում նշում են, որ միկրոպլաստիկները կարող են լինել ինսուլտի պատճառներից մեկը։ Այս մասին գրում է Business Insider-ը։
Միկրոպլաստիկը փոքր պլաստիկ մասնիկներն են, որոնք 5 մմ-ից փոքր են, և կարող են արտադրվել կամ առաջանալ մեծ պլաստիկ առարկաների քայքայման արդյունքում։ Դրանք հաճախ հանդիպում են կոսմետիկայում, մաքրման միջոցներում և արդյունաբերական ապրանքներում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ աթերոսկլերոզային սալիկներ ունեցող մարդկանց պարանոցի անոթներում միկրոպլաստիկների կոնցենտրացիան 51 անգամ ավելի բարձր է, քան առողջ մարդկանց մոտ։
Ավելի մտահոգիչ են ինսուլտ ստացածների տվյալները, որոնց անոթներում հայտնաբերվել է մինչև 2888 միկրոգրամ մեկ գրամի դիմաց (մկգ/գ) միկրոպլաստիկ, իսկ առողջ մարդկանց զարկերակներում՝ միայն 57 մկգ/գ։