Գուցե ինձ մեղադրելու իրավունք ունեն որոշ հարցերում, ես տանից դուրս չեմ գալիս․ Տիգրան Մանսուրյան

Ներքին Տեսանյութ 3 ժամ առաջ - 14:50 24-04-2025
«Ես այնքան միայնակ, այնքան փակ կյանքով եմ ապրում, 86 տարեկան եմ, բալի՛կ ջան, ես չգիտեմ, թե ով ինչ է անում, երաժիշտների նոր սերունդ կա, որոնց չեմ ճանաչում, որովհետև միայնակ եմ, կին չունեմ, երեխաներս այստեղ չեն, ահավասիկ, թե ինչու չգիտեմ՝ ինչ են անում մտավորականները»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մտավորականությունը բողոքի ձայն չի բարձրացնում երկրում ստեղծված իրավիճակի մասին։

Դիտարկմանը, թե մեղադրում են մտավորականներին, որ չեն խոսում՝ նա պատասխանեց, որ, երևի իրավունք ունեն մեղադրել․ «Ուրիշ տեսակ ապրել, եթե հնարավոր լիներ, կապրեի։ Տնից շատ քիչ եմ դուրս գալիս, արդարանալ չեմ ուզում։ Ես անում եմ իմ անելիքը, շուտով 350 դպրոցական երեխա համերգ է տալու, որի ամբողջ երաժշտությունն իմն է, սա է իմ պատասխանը։ Միակ բանը, որ կարող եմ անել, լավագույնը, որ կարող էի անել»,- ասաց Մանսուրյանը։