«Նիկոլ Փաշինյանը վաղուց չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական ինքնությունը, նա կապ չունի հայ ժողովրդի հետ»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է թուք-ադրբեջանական օրակարգը, պաշտպանում նրանց թեզերը։
Խոսելով սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին՝ Թանդիլյանն ասաց․ «Այդ գործընթացն ավարվեց, երբ որ տվեցին 4 հայկական գյուղերը։ Գործընթացը պետք է լինի այնպես, որ շարունակվի։ Արյդ սահմանազատման արդյուքում Ջերմուկից դո՞ւրս են եկել ադրբեջանական զորքերը։ Ճաքած պատի մոտ իրենց ամենաապահով տեղն է լինելու այսուհետ»,- ասաց Թանդիլյանը։ Նա անդրադարձավ նաև Բաքվի բանտում պահվող հայ գերիների խնդրին․ «Օրվա իշխանությունը ոչինչ չի անում հայ գերիների վերադարձի համար, վախ ունեն, որ հայրենիք սիրող մարդիկ հանկարծ կվերադառնան»,- ասաց Թանդիլյանը։