Նվազագույն աշխատավարձը 100․000 դրամի հասցնելը մեզ տանելու է շատ վատ տեղ․ Բաբկեն Թունյան

Ներքին 3 տարի առաջ - 11:36 08-02-2022

Այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և անդրադարձ կատարելով «Հայաստան» խմբակցության առաջարկած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ավելացնել նվազագույն աշխատավարձը՝ նշեց․

«Նախագիծը թերի է։ Եթե ձեր բերած տարբերակով նախագիծը ընդունվի, պատգամավորների, նախարարների և փոխնախարարների, մնացած պետական աշխատողների աշխատավարձը ավելի է բարձրանալու, քան թե նվազագույն աշխատավարձ ստացողներինը։ Հիմա ձեր ցանկությունը շատ բարին է, բայց նվազագույն աշխատավարձը 100,000դ-ի հասցնելը մեզ տանելու է շատ վատ տեղ»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված