Մոսկվայի Afimall City առևտրի կենտրոնի ստորգետնյա ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Սկզբում հաղորդվել էր, որ դեպքը տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, որը պայթել է ստորգետնյա կայանատեղիում՝ առաջացնելով հրդեհ։Այս մասին գրում է Gazeta-ն։
Սակայն Մոսկվայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ այրվել է շինանյութ, այլ ոչ թե ավտոմեքենա։ Ներկայումս հրդեհը վերահսկվում է, տարածքում իրականացվում է մաքրման աշխատանքներ։