Հրդեհ է բռնկվել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող «Daewoo»-ում. shamshyan.com
copy image url

Հրդեհ է բռնկվել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող «Daewoo»-ում. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 17:08 02-04-2024
Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Մինչ հրշեջների ժամանումը «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդ Մհեր Բ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: