Դատարկված գյուղը. Հովնանաձոր

Ներքին Տեսանյութ 6 ժամ առաջ - 20:58 23-04-2025
Լոռու մարզի Հովնանաձոր գյուղում ընդամենը 11 տնտեսություն կա: Գյուղ, որ գնալով սարատեղիի է վերածվում. պատճառները անհաշվելի են, մարդիկ էլ տարեցտարի լքում են բնակավայրը՝ տները թողնելով լքված ու անտեսված։

Հովնանաձորում ապրուստի միակ միջոցն անասնապահությունն է: Գյուղը տրանսպորտ, խանութ ու այլ հարմարություններ չունի, բարեկարգ ճանապարհ ունենալն էլ երազանք է։

Յաղդան գյուղից մոտ 3 կիլոմետր է հեռու Հովնանաձորը, որի հողապատ ճանապարհը երբեւէ չի վերանորոգվել։

Լոռիի Բերդ համայնքի կազմում խոշորանալուց հետո էլ գյուղի խնդիրները չեն լուծվում։ Այնինչ այստեղ կարող է զարգանալ էկոտուրիզմը, քանի որ գյուղը շրջապատված է ալպիական մարգագետիններով ու բնության չքնաղ տեսարաններով։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված