Հայաստանում Չինաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել:
«Չինաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականությունը հետևողական է և հստակ՝ մենք աջակցում ենք հայկական կողմի ջանքերին՝ ուղղված ազգային անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանմանը։
Չինաստանը պատրաստ է շարունակել խորացնել բարեկամական և համագործակցային հարաբերությունները Հայաստանի հետ, համատեղ առաջ մղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ իրականացումը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»,- նշված է հաղորդագրության մեջ։