Գնումների մասին օրենքը գիտության զարգացմանը խանգարում է

Ներքին Տեսանյութ 4 ժամ առաջ - 19:33 23-04-2025
«Գիտության զարգացման և արդյունաբերության առաջընթացի ամենամեծ խոչընդոտներից մեկը «Գնումների մասին» ՀՀ օրենքն է։ Դա, իհարկե, կենսական պահանջ է, որը պետք է վերանայվի։ Եթե մենք այսօր խոսում ենք, օրինակ, Եվրոպական երկրներից մասնագետների ներգրավման մասին, ապա պետք է նշել, որ այդ օրենքի պատճառով շատ ծրագրեր ենք ձախողում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի մասնակից, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը։

Oragir.News-ը զրուցեց նաև ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի այլ մասնակիցների հետ, այդ թվում՝ ՌԴ ԳԱ Ածխաջրածինների օքսիդացման քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Վլադիմիր Հարությունովի հետ։ Նա կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գիտության ոլորտում, ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը։

Նշենք, որ ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրեց 2024 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված