Անվտանգության, Ղրիմի և Դոնբասի հարցերը կորոշվեն հանրաքվեով. Զելենսկի
copy image url

Անվտանգության, Ղրիմի և Դոնբասի հարցերը կորոշվեն հանրաքվեով. Զելենսկի

Արտաքին 3 տարի առաջ - 09:20 22-03-2022
Ուկրաինայի անվտանգության, Դոնբասի ու Ղրիմի կարգավիճակի հարցերը կներկայացվեն համաուկրաինական հանրաքվեի, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Suspilne-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ միայն «ժողովուրդը պետք է որոշի փոխզիջումների այս կամ այն ձևաչափերը», որոնք հնարավոր են Ռուսաստանի հետ բանակցություններում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի իշխանություններից պահանջում է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, Ղրիմը ճանաչել որպես ռուսական, իսկ «ԴԺՀ»-ն և «ԼԺՀ»-ն՝ անկախ, ինչպես նաև «ապազգայնացում» և «ապառազմականացում»:
Ուկրաինայի իշխանություններն ի պատասխան հայտարարել են, որ չեն պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն երկրի անվտանգության ու տարածքային ամբողջականության երաշխիքներ են պահանջում։
Երկու երկրների միջև բանակցություններն ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով, սակայն մինչ այժմ դրանք արդյունքի չեն հանգեցրել։ Ընդ որում, ռազմական գործողությունները չեն դադարում։

Ամենից շատ դիտված