Երևանի մետրոպոլիտենը ներկայացրել է մետրոյի շաբաթը թվերով՝
Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք․
Ապրիլի 14-ից ապրիլի 20-ը մետրոպոլիտենը սպասարկել է 505 հազար 257 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝
751՝ երեք վագոնանի, 1145՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100%
Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։