«Ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ կլիներ» խոսքերի համար Անդրանիկ Քոչարյանն Արցախի նախագահից ներողություն է խնդրել
copy image url

«Ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ կլիներ» խոսքերի համար Անդրանիկ Քոչարյանն Արցախի նախագահից ներողություն է խնդրել

Ներքին 1 օր առաջ - 15:57 18-04-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից ներողություն է խնդրել իր հայտարարության համար։

Նշենք, որ Քոչարյանը նշել էր, թե Սամվել Շահրամանյանն ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ կլիներ, քան ստորագրեր Արցախի լուծարման համաձայնագիրը։

«Այդ նույն հայատարություն անողն անձամբ ինձնից ներողություն է խնդրել, երբ ինձնից իմացել է ճշմարտությունը»,-այս մասին լրագրողներին ասաց Սամվել Շահրամանյանը։

Ըստ Շահրամանյանի՝ արցախցիները չեն կարողանում ինտեգրվել ՀՀ-ին և արժանապատիվ ապրել, այն դեպքում, երբ նրանք ունեն ՀՀ անձնագրեր և ոչնչով չեն տարբերվում ՀՀ քաղաքացիներից։