Սյունիքում 14-ամյա տղային ծեծել են՝ հոբելյարի ծննդի կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար. shamshyan.com
copy image url

Սյունիքում 14-ամյա տղային ծեծել են՝ հոբելյարի ծննդի կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար. shamshyan.com

Ներքին 1 օր առաջ - 14:35 18-04-2025
Ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի ոստիկանության տարածքային բաժիններից մեկում տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա հոբելյարի ծննդյան կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար ծագած վիճաբանության ընթացքում 17-ամյա անչափահասը երկու անգամ բռունցքով հարվածել է 14-ամյա տղային որովայնին։

Ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզել են նաև, որ 14-ամյա տղայի դեմքին նաև հոբելյարը և 10-ամյա մեկ այլ երեխա մեկական անգամ ապտակել են՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: