Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող
copy image url

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող

Ներքին 1 օր առաջ - 13:42 18-04-2025
Ապրիլի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա մի օտարերկրացի։ Նա 2022 թվականի մարտի 4-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: