Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
copy image url

Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Սպորտ 2 օր առաջ - 22:17 17-04-2025
Մոլդովայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 81 կգ քաշային ծանրորդները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Հայաստանի ընտրանու անդամ Ռաֆիկ Հարությունյանը (անձնական մարզիչ` Գագիկ Գրիգորյան) պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` 150 կգ, 155 կգ, 158 կգ ու այս ձևում դարձավ արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում Հարությունյանը բարձրացրեց 185 կգ: Երկամարտի 343 կգ արդյունքով` Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: