Բաքվում այսօր «ցուցմունք է տվել» Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը
copy image url

Բաքվում այսօր «ցուցմունք է տվել» Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը

Ներքին 2 օր առաջ - 22:06 17-04-2025
Այսօր Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարության հերթական «նիստը»:

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի «ցուցմունքները»:

Նա իբր պատմել է, թե ինչպես և ինչ պայմաններում են ադրբեջանցիները հեռացել Ստեփանակերտից, երբ է նա ծանոթացել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Բաբայանի և այլ գործիչների հետ:

Ղուկասյանից հետո ելույթ են ունեցել «տուժածները»։

Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին: