Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
copy image url

Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ

Ներքին Միտք 2 օր առաջ - 21:52 17-04-2025
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին շատ է խոսվում 595000 (ներառյալ հարկերը) դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչների մասին։

Շատերը չեն հավատում այս տեղեկությանը։ Ասեմ, որ այն ճիշտ է։ Բայց կա մի նրբերանգ, որի մասին չի ասվում։

Նման աշխատավարձ ստացող ուսուցիչներն աշխատում են 1.5 դրույք ծանրաբեռնվածությամբ։ Իրականում 595000 ստացող ուսուցիչը նույն 400000 ստացող ուսուցիչն է, որն ի տարբերություն վերջինիս, պարապում է շաբաթական ոչ թե 20, այլ 30 ժամ (օրական 6 ժամ)։

Դասարան մտնող ուսուցիչները շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում շաբաթական 30 ժամ դաս պարապելը»։