Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
copy image url

Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած

Ներքին 2 օր առաջ - 19:15 17-04-2025
«Լավ, հանգիստ մարդ էր, տեղյակ չեմ՝ ինչքան ժամանակ էր, բայց առողջական խնդիրներ ուներ, առաջին անգամ էր, նախկինում նման դեպք չի եղել, որ տնից դուրս գա կամ չվերադառնա։ Անհետանալու հաջորդ օրվանից հարազատները սկսել են որոնել, մինչև որ նրան մահացած են հայտնաբերել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Նոր Խարբերդի վարչական շրջանի ղեկավար Նարեկ Կակոյանը։

Նշենք, որ ապրիլի15-ին՝ ժամը 19-ին մոտ, պարեկներին մոտեցած քաղաքացիները հայտնել են, որ Նուբարաշենից Խարբերդ տանող ճանապարհին կից ձորակում նկատել են տղամարդու դի: Մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 68-ամյա Խաչատուր Մանուկյանն է:

Նա ապրիլի 12-ից որպես անհետ կորած որոնվում էր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Հայտնում են ՆԳՆ-ից: