Վանաձորում մահացած հայտնաբերված տղամարդը որոնվում էր որպես անհետ կորած . shamshyan.com
copy image url

Վանաձորում մահացած հայտնաբերված տղամարդը որոնվում էր որպես անհետ կորած . shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 21:17 06-03-2024
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մարտի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խնձորուտ թաղամասում գտնվող գետի ափին տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դին հայտնաբերվել է Խնձորուտ թաղամասի Տանձուտ գետի ափին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ 87-ամյա Էմիլ Ս․-ն էր, ով այս տարվա փետրվարի 29-ից, որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության Բազումի բաժնի կողմից։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված