Ժողովուրդը չի համաձայնվի․ հարցում՝ Սահմանադրությունից հռչակագիրը հանելու մասին

Նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։

«Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Բայց էլի ուզում եմ ասել․ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Իհարկե «կողմ» և «դեմ» փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են»,- ասել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Անկախության հռչակագիրը պե՞տք է ներառվի Սահմանադրությունում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Անխախության հռչակագիրն անպայման պետք է ներառվի նոր Սահմանադրությունում։

«Անպայման, Նիկոլ Փաշինյանը շատ բաներ ա ասում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ասածներն անընդունելի են։ «Պետք է ներառվի ու քանի որ իր ասածներն ինձ համար անընդունելի են, չեմ ուզում խոսեմ»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն ազգի համար պատուհաս է։ «Ինչի ա փոխում։ Շատ-շատ մտցնի Թուրքիայի կազմի մեջ»,- ասաց նա։ «Իհարկե պետք է ներառվի, բայց Նիկոլ Փաշինյանի կարծիքո՞վ ա մենակ, իսկ ժողովու՞րդը։ Ժողովուրդը չի համաձայնվի, պարտադիր պետք է ներառվի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մանրամասները՝ տեսանյութում։