Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ իր հանձնարարականով եթե վարչական շրջաններում թե՛ «Վեոլիա ջուր»-ը, թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, թե վարչական շրջանների կոմունալ բաժնի աշխատակիցները ասֆալտ են փորում, իբրև թե խնդիրը լուծելու համար, ապա այդ խնդիրը վերացնելուց հետո 1-2 օրվա ըանթացքում պարտադիր պետք է ճանապարհը բերեն նախկին տեսքին, այն է՝ ասֆալտապատեն:
Մինչդեռ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Շահումյան 4-րդ փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Ախպարաշենի սկզբնամասում 20 օր է՝ գերեզման հիշեցնող հսկայական փոսը մի իսկական պատուհաս է դարձել քաղաքացիների ու վարորդների համար:
Նշված փողոցում «Վեոլիա ջրի» աշխատակիցները գործողություններ էին կատարում, ասում էին, որ իրենք չեն այդ փոսը փորել ու չգիտեն թե ով կամ ովքեր են հեղինակները, մինչդեռ բնակիչները պնդում էին, որ քանդողները եղել են «Վեոլիա ջրից»:
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: