Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին փաստաթղթի քննարկման կապակցությամբ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների փաստարկված ելույթներն ու հիմնավոր քննադատությունը ենթադրում և հույս է ներշնչում, որ քննարկումների արդյունքներով այսօր ելույթներով հանդես եկած պատգամավորները կնախաձեռնեն՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց։
Հակառակ պարագայում կստացվի, որ նրանք քննադատությանը զուգահեռ շարունակում են քաղաքական աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը՝ արձանագրված թերությունները համարելով ոչ էական և անկարևոր»։