Ծեծկռտուք՝ Շենգավիթ վարչական շրջանում. մասնակիցները դպրոցահասակներ են

Ներքին Տեսանյութ 3 օր առաջ - 11:35 16-04-2025
Շենգավիթ վարչական շրջանում օրը ցերեկով տեղի է ունեցել ծեծկռտուք, որի մասնակիցները եղել են դպրոցահասակ պատանիներ։ Դեպքը տեղի է ունեցել բնակելի շենքերի բակում, երբ դեռահասների միջև վեճը վերածվել է ծեծկռտուքի։

Տարածքում գտնվող տարեց քաղաքացիները արագ արձագանքել են և բաժանել երեխաներին՝ կանխելով լուրջ հետևանքները։ Իրավապահ մարմինները չեն միջամտել գործին: