Ես բանակում ունեցել եմ ներքնաշոր․ Վահագն Ալեքսանյան
copy image url

Ես բանակում ունեցել եմ ներքնաշոր․ Վահագն Ալեքսանյան

Ներքին Տեսանյութ 4 օր առաջ - 18:08 15-04-2025
Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես բանակում ունեցել եմ ներքնաշոր: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Մի օր դահլիճում այստեղից ելույթ էի ունենում, Սեյրան Օհանյանի կառավարումն էի քննադատում պաշտպանության նախարարությունում, Սեյրան Օհանյանը տեղից ասաց՝ կարո՞ղ է մի հատ էլ ասես՝ բանակը քեզ ներքնաշոր չի տվել: Ասում եմ՝ պարոն Օհանյան, էդ նորությո՞ւն է, որ չի տվել, ոչ ինձ է տվել, ոչ 100 հազար զինվորներին է տվել: Հիմա ուրեմն այս լկտի սանձարձակների կուրատորներն ինչ են արել, բռնել են, սարքել են սենց մի հատ քաղաքական խոսույթ, որով իրենց արևին թիրախավորում են ինձ, ասում են՝ այ դու բանակում չես ունեցել ներքնաշոր։

Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես բանակում ունեցել եմ ներքնաշոր, ուրիշ բան, որ դուք զինվորների ներքնաշորը տարել ու կերել եք: Փոխաբերական իմաստով եք կերել, բայց դուք ներքնաշոր ուտողների իշխանություն եք եղել, որովհետև դուք զինվորներից գողացել եք ներքնաշորը: Ինձնից չէ ,100 հազարավոր զինվորներից, ՀՀ-ում չի եղել զինվոր, որ ծառայի ու բանակում իրեն հասանելիք՝ օրինակ «տյելնաշկան» կամ մյուս ներքնաշորը իրեն տրամարդեն: Խի չի եղել, որովհետև դուք դա տարել ու կերել եք»,- նշեց պատգամավորը: