Կառավարությունը պատրաստ է 2 ամսով երկարացնել արցախցիներին տրվող 40 հազար դրամ օգնությունը

Ներքին Տեսանյութ 4 օր առաջ - 17:32 15-04-2025
Կառավարությունը պատրաստ է 2 ամսով երկարացնել արցախցիներին տրվող 40 հազար դրամ օգնությունը. այս մասին լրագրողներին հայտնեցին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման գնացած արցախցիները։

«Այս անգամ էլ ներկայացրել ենք մեր բոլոր առաջարկները, բայց, ցավոք, հարցերին ավելի երկարաժամկետ լուծումներ տալու համար մեր հիմնավորված փաստարկները չեն ընդունվել։ Իրենց առաջարկներն էլ մենք չենք ընդունել, բայց համաձայնության եզրեր եղել են։ Կառավարության նախապայմանը վրանն Ազատության հրապարակից ապամոնտաժելն է, կքննարկենք առաջիկա օրերին և կտեղեկացնենք»,–ասաց խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Առայժմ վրանը մնալու է Ազատության հրապարակում։