Հայաստանի կառավարությունը ձախողել է սեփական ծրագիրը և պետք է հեռանա: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով, բողոքի շարժումը պետք է կենտրոնանա հիմնարար իրավունքների վրա՝ վերադարձ Արցախ, անվտանգ և արժանապատիվ կյանք հայրենի հողում, պատանդների ազատում, լքված ունեցվածքի վերադարձ։
Չալաբյանը կարծում է՝ ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ փակվա՞ծ է արցախյան էջը, թե՞ ոչ․ «Արցախի հարցը լուծված չէ, ընդհակառակը՝ ավելի է բարդացել»։