Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21.8% փայաբաժին ունի իմ տված խոստման համաձայն։ Այս փայաբաժինը ինքնին մի քանի հարյուր միլիոն դոլարի շուկայական արժեք ունի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց սա ամբողջական պատմությունը չէ, 2018-ից 2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդող յոթնամյա շրջանի, այսինքն 2011-2017 թվականների հետ համեմատած: Բա թալանի վերադարձը պոզով, պոչո՞վ է լինում։
Մանրամասները՝ տեսանյութում