Թալանը հետ բերելու դուխը չենք կորցրել. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 4 օր առաջ - 11:18 15-04-2025
Ստեղծել ենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, որը պետք է տեղորոշի, գտնի, ապացուցի և վերադարձնի այն պետությանն ու ժողովրդին, եթե նույնիսկ դա թաքցնելու մանիպուլյատիվ սխեմաներ են գործարկվում․ այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կաառավարության ծրագրի 2024թ կատարողականը:

«Ի՞նչ եղավ հեղափոխական իշխանությանը, արդյո՞ք կորցրել ենք մեր դուխը, ո՛չ, մենք հոգ ենք տանում մեր պետության ու ժողովրդի մասին, որովհետև վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի վնասը վերականգնել»,- ասաց նա: