Աբովյանում «Infiniti»-ն բախվել է գովազդային երկաթե սյանն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Աբովյանում «Infiniti»-ն բախվել է գովազդային երկաթե սյանն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 5 օր առաջ - 11:11 15-04-2025
Ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վահագն Գ.-ն իր վարած «Infiniti G35» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Ամերիաբանկ»-ի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանն ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով Վահագն Գ.-ն և ուղևորը, ում ինքնությունը ճշտվում է, մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, սակայն որոշ ժամանակ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Երևանի Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել է ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Ժամանել է նաև Աբովյանի քաղաքապետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված