Երևանում BMW-ն բախվել է գովազդային երկաթե սյանը և հայտնվել կանաչ «գազոնում»․ կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Երևանում BMW-ն բախվել է գովազդային երկաթե սյանը և հայտնվել կանաչ «գազոնում»․ կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 23:41 15-02-2024
Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտա-Թոթովենցի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային երկաթե սյանը և հայտնվել կանաչ «գազոնում»։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված