ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Հռոմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
«Իրան-ԱՄՆ բանակցությունները Հռոմում ընդունելու համար հարցում ենք ստացել շահագրգիռ կողմերից և միջնորդի դեր կատարող Օմանից, և մենք դրական պատասխան ենք տվել»,- Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող համաշխարհային Expo ցուցահանդեսի ժամանակ ասել է Տայանին։
Իտալական ANSA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Տայանին նշել է, որ Հռոմը հաճախ է հյուրընկալել նմանատիպ բանակցություններ։ «Պատրաստ ենք անել ամեն ինչ՝ աջակցելու բոլոր բանակցություններին, որոնք կարող են հանգեցնել միջուկային խնդրի լուծմանը և խաղաղության կառուցմանը»,- նշել է Տայանին։