«Նոան»՝ հայկական ակումբային ֆուտբոլի ռեկորդակիր
copy image url

«Նոան»՝ հայկական ակումբային ֆուտբոլի ռեկորդակիր

Սպորտ 5 օր առաջ - 09:28 14-04-2025
«Նոան» ԲԿՄԱ-ի հետ խաղում ընթացիկ առաջնությունում 17-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և գերազանցեց Հայաստանի առաջնություններում երկար տարիներ չգերազանցված ռեկորդը, որը պատկանում էր «Փյունիկին»:

«Նոայի» անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերի 16-ին «Ալաշկերտի» հետ կայացած խաղից, որում Ռուի Մոտայի գլխավորած թիմը 6–0 հաշվով ջախջախել էր մրցակցին:

Այդ շարքում հաղթանակներ են գրանցված չեմպիոնական մրցավազքում «Նոայի» հիմնական մրցակիցներ «Արարատ-Արմենիայի» (1-0, 2-1), «Ուրարտուի» (2-1) և «Փյունիկի» (3-1) նկատմամբ:

Ֆոտոշարք