ԱՄՆ Նյու Յորք նահանգում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի մեջ վեց մարդ է եղել: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ նշելով, որ առնվազն մեկ մարդ զոհվել է:
Mitsubishi MU-2B ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նյու Յորք նահանգի մայրաքաղաք Օլբանիից մոտավորապես 80 կմ հարավ գտնվող Կոպակե քաղաքի մոտակայքում գտնվող դաշտում։
Տեղի ունեցածի պատճառների կամ օդանավի վրա գտնվող մյուս անձանց առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան։