Ուկրաինայի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը կարելի է դիտարկել միայն պատերազմի ավարտից հետո:
Նման կարծիք է հայտնել Գերմանիայի պահպանողական դաշինքի՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության/Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, երկու ասոցիացիաներին Կիևի անդամակցության խոստումը շարունակում է արդիական մնալ։
«Ուկրաինան շատ մեծ եվրոպական երկիր է, բայց եվրոպական պատերազմող երկիր է: Պատերազմական վիճակում գտնվող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ»,- նշել է Մերցը Handelsblatt թերթին տված հարցազրույցում: