Տաջիկստանում տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
copy image url

Տաջիկստանում տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Արտաքին 1 շաբաթ առաջ - 11:13 13-04-2025
Տաջիկստանի Խուջանդ քաղաքից հարավ-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ դրա ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ։

Առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 4:24-ին (Երևանի ժամանակով 8:24-ին):

Սկզբում EMSC-ը երկրաշարժի ուժգնությունը որոշել էր 6.4 բալ, բայց ավելի ուշ ցուցանիշն իջեցվել է։

Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Այս պահին ավերածությունների մասին տեղեկություններ չկան։