Ապրիլի 10-ին հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում ոստիկանության Շենգավիթի բաժնում, որ Ներքին Շենգավիթի բնակիչներից 44-ամյա Մհեր Մ.-ն իր կողմից շահագործվող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում թմրամիջոցներ է պահում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում ոստիկանները պարզում են նրա գտնվելու վայրը, ինչից հետո համայնքային ոստիկանները մեկնում են նրա ենթադրյալ գտնվելու վայրը, որտեղից էլ թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվում, սակայն Մհեր Մ.-ն հայտնում է, որ ավտոմեքենայի սրահում կա 2 տուփ դեղահաբ, «մարիխուանա» տեսակի թմրանյութ, ներարկիչ, սպիտակ փոշենման զանգված և մեթադոնի լուծույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով, Մհեր Մ.-ն հայտնել է, որ այդ ամենը պատկանում է իրեն և իր օգտագործման համար է։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում