Թուրքիան Սիրիայում ռազմական կենտրոն կբացի
copy image url

Թուրքիան Սիրիայում ռազմական կենտրոն կբացի

Արտաքին 1 շաբաթ առաջ - 20:37 10-04-2025
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայում ուսումնամարզական բազայի ստեղծման վերաբերյալ գնահատում է անցկացնում՝ Սիրիայի նոր կառավարության պահանջով:

Նշել են, թե նպատակն է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, կայունությանն ու անվտանգությանը, ինչպես նաև օգնել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։

«Թուրքական զինված ուժերը կայունություն և խաղաղություն են տարածում ամենուր, որտեղ էլ որ լինեն, և սպառնալիք չեն ներկայացնում նրանց համար, ովքեր վտանգ չեն ներկայացնում մեզ համար», – նշվում Է գերատեսչության հայտարարության մեջ: