«3 տարի շարունակ դիմումները և՛ Հայփոստի միջոցով ենք ուղարկել, և՛ էստեղ մուտք ենք արել, ինչպես բոլորն են անում՝ արձագանք չունենք։ Հիմա ուզում ենք կոնկրետ աշխատակազմից իջնեն, որպեսզի հասկանանք ումից ենք հետո պահանջելու, որովհետև այս ակցիաները շարունակվելու են։ Ամսի 8-ին Նարեկ Սարգսյանի դատական նիստի ժամանակ, անձը, որ պարբերաբար նիստերին ներկա էր լինում, ասում է՝ «այդ սպանությունը ես եմ կատարել»։ Մենք բոլորս ադեկվատ մարդիկ ենք, էդպիսի հայտարարություն ուղղակիորեն չեն անում, սա առանձնապես ծանր հանցագործության մասին է։ Պահանջում ենք, որպեսզի վարույթ նախաձեռնվի, այդ անձին գտնեն և պարզեն»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը։
Պաշտպանի խոսքով՝ նշված անձնավորության հայտարարությունից հետո, փոխարենը բռնեն նրան, թույլ են տվել, որ դատավորի համար նախատեսված ելքով դուրս գա և փախչի։
«Իրենց հարսի մասին է խոսքը, եթե այդպիսի բան է կատարել, ինչու ենք բացառում, որ կարող է վենդետա լինել։ Պետք է իրավապահ համակարգը հանրային շահը հաշվի առնելով հիմա գտնի այդ անձնավորությանը, առաջինը նրա անվտանգության համար։ Ոչինչ չեն արել, չգիտենք, որտեղ է այդ անձնավորություն։ Դատավորի համար նախատեսված ելքի դռնով դուրս է եկել, փախուստ է կատարել, որովհետև իմ պաշտպանյալի մոտ այդ հայտարարությունից անմիջապես հետո աֆեկտ սկսվեց և սեղան է կոտրվել, փոխանակ բռնեն, թողել են գնացել է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։