«Պահանջում ենք արդար քննություն։ Իմ տղան ապօրինի կերպով 3 տարի գտնվում է անազատության մեջ ու դրան գումարած ամսի 8-ին դատական նիստի ժամանակ, ինչ-որ մեկը նստած տեղից վեր կացավ, ասեց՝ «էդ սպանությունը կատարել եմ ես» ու դատավորի դռան մոտից ինքը դուրս եկավ ու գնաց։ Ես պահանջում եմ, որ գա օրենքով պատասխանատվություն կրի»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի հայրը՝ Գարիկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ գործը պատճաշ կերպով չի քննվում, քանի որ տուժողի հայրը երկար տարիներ ոստիկանությունում բարձր պաշտոն է ունեցել։
«Իմ տղան ի սկզբանե նրանց համար եղել է անցանկալի փեսա։ Հայրը բարձրաստիճան պաշտոնյա է եղել, կապերը գուցե հնուց մինչև հիմա կան, օգտագործում են»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր Նարեկ Սարգսյանի հարազատները, փաստաբանն ու համագյուղացիները կառավարությոն դիմաց էին․ պահանջում էին, որ կառավարության աշխատակիցներից որևէ մեկն իջնի ու վերցնի իրենց դիմումը։
Մանրամասները՝ տեսանյութում։