Կարգին Հայկոն Արևմուտքում կարգին կապեր ունի
copy image url

Կարգին Հայկոն Արևմուտքում կարգին կապեր ունի

Ներքին 1 տարի առաջ - 21:55 15-09-2023
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ողջ շրջանում իշխանությունները սև փիար էին իրականացնում իրենց ընդդիմադիրների նկատմամբ։ Մասնավորապես, ՔՊ-ական հիմնականում ֆեյքերի միջոցով փորձ էր արվում հակառուսականության ալիք բարձրացնել և դա ուղղել ընդդիմադիր թեկնածուների դեմ։

Oragir.News-ն արդեն անդրադարձել է «Հայ շինարար» ֆեյք էջին, որը որպես իբր ռուսական կողմորոշման քարոզիչ՝ Հայկ Մարությանին ևս մտցնում էր հակառուսականության ատելության ալիքի տակ։ Դրան զուգահեռ ակտիվացան խոսակցությունները Հայկ Մարությանի ռուսական կապերի մասին։

Նշվում է, որ իր պաշտոնավարման օրոք Մարությանը հիմնականում աշխատել է ռուսական կողմի հետ, գնել է ռուսական արտադրության տեխնիկա, նաև հաճախ գործուղման է մեկնել ՌԴ։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Մարությանն Արևմուտքում ևս կապեր ունի․ նրա չեխ աները «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի գրասենյակի ղեկավարներից է։ Թերևս, սա է պատճառը, որ ՔՊ-ամերձ, բայց արևմտամետ մասն իրականում աջակցում է Հայկ Մարությանին։

Ամենից շատ դիտված