Փաշինյանը շաբաթ օրը կայցելի Գյումրի․ օրակարգում Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը մարզպետ կարգելու հարցն է
copy image url

Փաշինյանը շաբաթ օրը կայցելի Գյումրի․ օրակարգում Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը մարզպետ կարգելու հարցն է

Ներքին 1 տարի առաջ - 12:00 20-03-2024
Oragir.News-ի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ մարտի 23-ին, այցելելու է Շիրակի մարզ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ`Փաշինյանը Գյումրիում ՔՊ մարզային վարչության նիստ է հրավիրելու։

«ՔՊ-ականներն իրար մեջ խոսում են, որ մարզային ժողովում քննարկվելու է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկության հարցը։ Փաշինյանը վերջանական որոշել է կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը մարզպետ կարգել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք որ Շիրակի մարզպետի աշխատակազմում սկսվել են ձերբակալություններ, ընդ որում՝ անցած շաբաթ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են մարզպետարանի 2 պաշտոնյաներ, որոնք տարբեր մարզպետների կառավարման տարիներին զբաղեցրել են բարձր պաշտոններ։

Oragir.News-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին մասնակցելու է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում հիմնանորոգված մի քանի լսարանների՝ հանրային խոսքի լսարանի, թվային վերափոխման լաբորատորիայի, պանելային քննարկման հարթակի պաշտոնական բացման արարողությանը։ Փաշինյանին բուհի պրոֆեսորադասախոսական կազմն է հրավիրել։

«Ինչպես նախորդ այցերի ժամանակ, այս անգամ ևս ոստիկանությանը հրահանգ է իջեցվել, որպեսզի զգոն լինեն, որևէ մեկին չպետք է հաջողվի Փաշինյանին մոտ գնալ կամ նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը դեռ նախորդ տարի էր գրել, որ Փաշինյանն ուզում է Շիրակի մարզպետ կարգել Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ 28-ամյա Վահագն Մկրտչյանին։