Ապրիլի 9-10-ը ՀՀ ԶՈՒ-ն Իրանի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի
copy image url

Ապրիլի 9-10-ը ՀՀ ԶՈՒ-ն Իրանի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի

Ներքին 1 շաբաթ առաջ - 18:06 09-04-2025
Ապրիլի 9-10-ը ՀՀ զինված ուժերի և Իրանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈւ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ: