Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև
copy image url

Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև

Արտաքին 1 շաբաթ առաջ - 13:35 09-04-2025
Բաքուն Հայաստանի հետ պատրաստ է ազնիվ համագործակցության։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվում «նոր աշխարհակարգի ճանապարհին» միջազգային համաժողովի ժամանակ, գրում է «ՏԱՍՍ»-ը։



«2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ ձեռնամուխ են եղել ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղի հետ միասին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Բաքուն Ղարաբաղում ռազմական գործողություն սկսեց, որը տևեց մոտ մեկ օր։ Արդյունքում Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից։

«Բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, թե ինչ ենք մենք ակնկալում Հայաստանից տարածքային ամբողջականության և նրանց Սահմանադրության առումով։ Երբ դա արվի և խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ոչ մի խոչընդոտ չի լինի»,- ավարտել է իր ելույթը Ալիևը։