ՌԴ-ում կլինի բազա, որով կանայք կստուգեն տղամարդկանց ամուսնացած լինելը․ News.ru
copy image url

ՌԴ-ում կլինի բազա, որով կանայք կստուգեն տղամարդկանց ամուսնացած լինելը․ News.ru

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 10:19 09-04-2025
Ռուսաստանում ցանկանում են գործարկել պետական բազա, որտեղ գրանցված կլինեն բոլոր ամուսնացած տղամարդիկ։ Այս մասին գրում է News.ru-ն։

Այդ համակարգի միջոցով կանայք կկարողանան ստուգել, արդյոք իրենց հետ նոր ծանոթացած տղամարդը ամուսնացած է, թե ոչ, ինչը կօգնի խուսափել խաբեություններից և անցանկալի անակնկալներից։

Հեղինակները կարծում են, որ այս նախաձեռնությունը կբերի նրան, որ ավելի քիչ կանայք կդառնան միայնակ մայրեր, ամուսնությունները կլինեն ավելի կայուն, և դրական ազդեցություն կունենան երկրի ժողովրդագրության վրա՝ ավելի շատ երեխաներ կծնվեն, և ընտանիքները կպահպանվեն։

Ամենից շատ դիտված