Մերօրյա «Մոխրոտը»․ լուսանկարչի հետ հանդիպումը մաքրուհուն դարձրել է ֆոտոմոդել․ Star Hit
copy image url

Մերօրյա «Մոխրոտը»․ լուսանկարչի հետ հանդիպումը մաքրուհուն դարձրել է ֆոտոմոդել․ Star Hit

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 09:50 09-04-2025
Սոցցանցերում լայն տարածում է գտել թայլանդական «Մոխրոտի» պատմությունը. աղքատ աղջիկը դարձել է ֆոտոմոդել՝ ռուս լուսանկարչի շնորհիվ։ Այս մասին գրում է Star Hit-ը։

Մարտ ամսին լուսանկարիչ Սեմյոն Ռեզչիկովը փողոցում նկատել էր 28-ամյա Մինին և լուսանկարել նրան իր բլոգի համար։

TikTok-ում հրապարակված տեսանյութn ունեցել է ավելի քան 4 միլիոն դիտում։

Մինի գեղեցկությունը գնահատել են ոչ միայն համացանցի օգտատերերը, այլև Թայլանդի հայտնի բրենդները։ Նրանք համագործակցության առաջարկ են արել Մինին, և աղջիկը թողել է մաքրուհու աշխատանքը՝ սկսելով նոր կյանք մոդելային աշխարհում։