BBC-ն անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների հարցին՝ նշելով, որ հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում Ադրբեջանում:
«Վարդանյանի համախոհները վախենում են, որ նրա գործը կմնա Հայաստան-Ադրբեջան պատմական խաղաղության համաձայնագրի ստվերում: Մանրամասները դեռ պետք է հրապարակվեն, սակայն պաշտոնյաներն ասում են, որ տեքստի նախագիծը չի ներառում դատավարության մեջ գտնվող բանտարկյալների հարցը կամ ԼՂ էթնիկ հայերի վերադարձի իրավունքը: Բանտարկյալների մասին չհիշատակելը երկրի ներսում և արտերկրում հարուցել է Փաշինյանի կառավարության նկատմամբ քննադատություն»,- ասվում է հոդվածում:
Հոդվածում բավականին մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանը 2022 թ., անտեսելով Ադրբեջանից եկող ակնհայտ վտանգը, տեղափոխվել Արցախ՝ նպատակ ունենալով օգնելու այնտեղի հայերին:
Խոսվում է նաև մյուս հայ ռազմագերիների, Բաքվում նրանց առաջադրվող մեղադրանքների, Ռուբեն Վարդանյանի՝ արդեն մի քանի անգամ իրականացրած հացադուլի մասին: