Բելառուսում ուժի մեջ է մտել պետական դավաճանության համար մահապատիժ կամ ցմահ ազատազրկում նախատեսող օրենքը
copy image url

Բելառուսում ուժի մեջ է մտել պետական դավաճանության համար մահապատիժ կամ ցմահ ազատազրկում նախատեսող օրենքը

Արտաքին 2 տարի առաջ - 14:15 25-03-2023
Բելառուսում ուժի մեջ են մտել քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք պետական դավաճանության դեպքում պաշտոնատար անձանց նկատմամբ մահապատիժ կիրառելու հնարավորություն են նախատեսում։ Այս մասին տեղեկացնում է բելառուսական БелТа լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Բելառուսի նախարարների խորհուրդը քրեական պատասխանատվության մասին օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 2022 թվականի հոկտեմբերի վերջին ներկայացրել է երկրի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի հաստատմանը։ եկտեմբերի սկզբին այն ընդունվեց առաջին ընթերցմամբ, 2023 թվականի փետրվարի վերջին՝ երկրորդ ընթերցմամբ։

Փետրվարի վերջին փոփոխությունների փաստաթուղթը հաստատվել է Բելառուսի Հանրապետության խորհրդի կողմից, իսկ մարտի 9-ին այն ստորագրել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Մարտի 14-ին նորմատիվ ակտը հրապարակվել է Ազգային իրավական ինտերնետային պորտալում, իսկ ուժի մեջ է մտել 10 օր անց։

Բելառուսում կատարված օրենսդրանկան փոխությունների շրջանակներում փոփոխվել է քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասը, որը վերաբերում է պետական դավաճանությանը։ Այն նախատեսում է պետական ​​պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից պետական ​​դավաճանության համար ցմահ ազատազրկման կամ մահապատժի պատիժ կիրառելու հնարավորություն։

Ամենից շատ դիտված