«Ռեստարտը» ԵՊՀ հարցերը «լուծեց», անցել է Երևանի տրանսպորտին

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 17:15 08-04-2025
«Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնությունը, որը բոյկոտ է հայտարարել տրանսպորտի անհիմն սակագներին, մամուլի ասուլիս էր հրավիրել։

Ասուլիսի շրջանակներում բանախոսներին հարցեր ուղղեցինք․

«Ինչո՞ւ է այսօր «Ռեստարտ» ուսանողական շարժման շրջանակներում լռություն պահպանվում, արդյո՞ք լուծում ստացել են իրենց մտահոգող հարցերը, թե՞ ոչ»։

««Ռեստարտ» ուսանողական շարժման շրջանակներում շատ լուրջ հաջողություններ եղել են։ Հատկապես վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ ակադեմիական ինքնավարության դեմ որոշակի հանցանքեր են գործում։ Ասել, որ այս պահին ուսանողների նկատմամբ քաղաքական ճնշումներ կան, սխալ կլինի։ Այն փոխվել է»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը։

Հարցին, թե այս ժամանակաշրջանում կարմիր բերետավորները մտնո՞ւմ են համալսարանի տարածք, թե՞ ոչ՝ բանախոսներից մեկը պատասխանեց․

«Մենք նման դեպք չենք տեսել։ Այդ ընթացքում մենք նաև եղել ենք ԵՊՀ բակում և մի անգամ են մեզ մոտեցել ոստիկանները, բայց շատ բարիացակամ ասել են՝ որևէ խնդիր լինի, կարող եք դիմել։ Ոչ, կարմիր բերետավորներ չենք տեսել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում