Քաղաքացիները հրաժարվելու են  անձնական ավտոմեքենաներից՝ նախապատվությունը տալով հասարակական տրանսպորտին
copy image url

Քաղաքացիները հրաժարվելու են  անձնական ավտոմեքենաներից՝ նախապատվությունը տալով հասարակական տրանսպորտին

Ներքին 1 տարի առաջ - 17:05 27-12-2023
Երևանի 5-ամյա զարգացման նախագծից բացի՝ քաղաքապետարանը մշակել է նաև Երևանի 1-ամյա զարգացման նախագիծ, որը դեկտեմբերի 26-ի ավագանու նիստին ներկայացրեց քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Հարությունյանը:

Մերի Հարությունյանի հավաստմամբ՝ 2024 թվականին տրանսպորտի ոլորտում նախատեսվում է իրականացնել մետրոպոլիտենի վագոնների արդիականացում, նոր ավտոբուսների ձեռքբերում, կանգառասրահների ցուցատախտակների տեղադրում և այլն։

«2024 թվականին տրանսպորտի ոլորտում նախատեսվում է իրականացնել մետրոպոլիտենի վագոնների արդիականացում՝ 249 հատ 19-մետրանոց, և 171 հատ 8,5-մետրանոց նոր ավտոբուսների, 71 նոր տրոլեյբուսների ձեռքբերում, երթևեկության կազմակերպման թվայնացման ծրագրային համակարգի մշակում և ներդրում, 350 լուսացույցների աշխատանքը կանոնակարգելու համար լուսացույցների նոր համակարգերի ներդրում, կանգառասրահների ցուցատախտակների տեղադրում»,- ասաց Մերի Հարությունյանը։

Oragir.News-ը հարց է ուղղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանին՝ պարզելու, թե ե՞րբ է նախատեսվում տեղադրել կանգառասրահների ցուցատախտակները և տրանսպորտի խնդրի բարելավումը շղթայական ի՞նչ էֆեկտներ կապահովի։

«Այս տարի որոշակի աշխատանքներ արդեն իսկ կատարվել են, մասնավորապես, հավելվածների միջոցով տեսանելի է հասարակական տրանսպորտի տեղաշարժը»,- ասում է Վազգեն Հարությունյանը, ում խոսքով՝ 2024 թվականի ծրագրով նախատեսվում է նաև ցուցանակների տեղադրում՝ այն կանգառասրահներում, որտեղ մեծ ուղևորահոսք կա։

Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե տրանսպորտի խնդրի բարելավումը շղթայական ի՞նչ էֆեկտներ կապահովի, ոլորտի պատասխանատուն հավաստիացրեց, որ գալիք տարի տրանսպորտի որակի բարելավում է սպասվում։

«Առաջիկա օրերին կհայտարարվի մրցույթ՝ 8,5 մետր երկարությամբ ավտոբուսներ ձեռքբերելու մասով, իսկ հունվար-փետրվար ամիսներին առանց համայնքի հավելյալ վճարի կունենանք ևս 30 ավտոբուս, ինչպես նաև բանակցություններ են տարվում 18 մետրանոց ավտոբուսի ձեռքբերման մասով»,- տեղեկացրեց Վազգեն Հարությունյանը, նշելով, որ վերջինի մասով դեռևս տեսանելի արդյունք չունեն։

Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ այս շարժակազմի ձեռքբերումը կբերի տրանսպորտի որակի բարելավում, քանի որ շարժակազմի առկայությունը կհանգեցնի երթուղիների փոփոխությունների։ 2024 թվականին պլանավորում են նաև նոր ավտոբուսային գծերի ներդրում, որը կավելացնի հասարակական տրանսպորտի երթևեկության շարժը՝ այն դարձնելով այնքան հարմարավետ ու արագ, որ քաղաքացիները հրաժարվելու են իրենց անձնական ավտոմեքենաներից՝ նախապատվությունը տալով հասարակական տրանսպորտին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի